Իրականում միջազգային հանրությունն ու մասմեդիան սևեռվել են Պուտին-Բայդեն հանդիպման վրա: Ու շատ քիչ ուշադրություն են դարձնում մեկ այլ` Բայդեն-Էրդողան երկկողմ հանդիպմանը։
Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահների հանդիպումը նախորդում է Շվեյցարիայում սպասվող Պուտին–Բայդեն հանդիպմանը։
Այդ հանդիպումից է կախված, թե հետո Մոսկվան ու Վաշինգտոնը շփման ինչ եզրեր կգտնեն, ու կգտնեն արդյոք, թե ոչ:
Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին
Ամեն դեպքում հայտնի է, որ Բայդենը հունիսի 14-ին հանդիպելու է Էրդողանի հետ Բրյուսելում ՆԱՏՕ-ական գագաթաժողովի շրջանակում։
Հանդիպումը տեղի կունենա երկու երկրների միջև լարվածության ֆոնին: Չնայած Էրդողանի պնդումներին`երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ ապրիլի 23-ին միայն, որի ընթացքում Բայդենը հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին, ինչը նա արեց ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը․ Էրդողան
Այստեղ մնում է ենթադրել, որ խոսակցությունն իրականում շատ ավելի լուրջ է լինելու, քան ուղղակի զրույց։