Տաջիկստանը հերքել է սահմանը խախտելու մեղադրանքը

Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը պատասխանել է Ղրղզստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Տաջիկստանի սահմանային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությունը, որը հրապարակել են ղրղզական ԶԼՄ–ները, չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Տաջիկստանը։

Ավելի վաղ Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը սրվել է: Նշվում էր, որ տաջիկական կողմը սկսել է կոնտեյներ տեղադրել Օշակոյի մարզի Չոն-Ալայսկի շրջանի Ունժու-Բուլակ տեղանքի սահմանապահ հատվածում՝ մինչև 1000 մետր առաջ շարժվելով դեպի Ղրղզստանի տարածքի խորքը։

«Պայմանավորվածության համաձայն՝ սահմանապահ ջոկատը տեղակայվել է համաձայնեցված տարածքում։ Մյուս կողմից, Կարամիկ լեռնանցքի հատվածում տեղակայված Է Ղրղզստանի Հանրապետության սահմանային անցակետը՝ պատշաճ ենթակառուցվածքներով», - ասված է Տաջիկստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ նշված տեղակայումը ապահովում է երկու հարևան պետությունների պետական սահմանի պահպանության հավասարության սկզբունքը մինչև սահմանազատման, սահմանագծման ու դրա իրավաբանական ձևակերպման գործընթացի ավարտը:

Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների հակամարտությունը՝ ջրաբաշխիչ կետի մոտ տեսահսկման սարքեր տեղադրելու պատճառով, ապրիլի 28-ին վերածվել էր երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել էին ավելի քան 6 ժամ։ Ըստ տեղեկությունների` երկու կողմերից 50 մարդ է մահացել, ավելի քան 200-ը ուժել են: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին, որ կրակը դադարեցնում են, իսկ զինվորականներին հետ են քաշում սահմանից, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունը վերսկսվեց: Հերթական զինադադարը ձեռք բերվեց ապրիլի 30-ի երեկոյան։ Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքեցին Ղրղզստանի տարածքը։