ՌԴ դեսպանն այցելել է Հայաստան-Իրան սահմանային ջոկատ. լուսանկարներ

Դեսպանը ծանոթացել է ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված սահմանապահ հերոսների հիշատակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Այսօր` հունիսի 3-ին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրիի ջոկատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

ՌԴ դեսպանն այցելել է Հայաստան-Իրան սահմանային ջոկատ. լուսանկարներ

Դեսպանը ծանոթացել ծառայության պայմաններին և հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս-սահմանապահների հիշատակին։

ՌԴ դեսպանն այցելել է Հայաստան-Իրան սահմանային ջոկատ. լուսանկարներ

«Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է Ռուսաստանի սահմանապահների կողմից պաշտպանվող Հայաստանի ամենահարավային կետ՝ երեք երկրների սահմանների՝ Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հանգույց, եղել է Կարճևանի անցակետում, ինչպես նաև հանդիպել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ», - նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը

Կոպիրկինն այցելել է նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովը, ներկայացնելով ձեռնարկության ընթացիկ գործունեությունը, զեկուցել է ընթացիկ բնապահպանական միջոցառումների և հունիսի վերջին գործարանի՝ ջրի սպառման ամբողջովին փակ ցիկլին վաղաժամկետ անցման մասին, որը գործնականում վերացնում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։

ՀՀ–ում ՌԴ դեսպանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը