ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեթևագույն քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր հերթական մենամարտը կանցկացնի օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է Punch Boxing Armenia–ն Facebook-ի իր էջում։
Տեղեկացվում է, որ նախնական պայմանավորվածությամբ` Աբգարյանի մենամարտը կկայանա Դուբայում, մրցակիցը կլինի անգլիացի Ջո Հեմը:
Ֆեդերացիայից խոստանում են, որ կայանալիք մենամարտի մասին շուտով մանրամասներ կհաղորդեն:
Նշենք, որ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2016 թվականից: Մարզիկը գրանցել է 13 անընդմեջ հաղթանակ, այդ թվում՝ WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում նվաճել արծաթե միջազգային չեմպիոնի թափուր տիտղոսը: