Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն իմքայլական պատգամավորի կինն է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությանը, քանի որ շահերի բախում կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Տաթևիկ Բարսեղյանը, պարզվեց, իմքայլական պատգամավորի կին է։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկվում է հանձնաժողովի թափուր տեղում Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը հաստատելու հարցը։

Գործադիրում կոռուպցիա չկա, բայց կան նախկին կոռումպացված համակարգից մնացած տարրեր. Քերոբյան

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հայտնեց, որ քվեարկությանը չի մասնակցի, քանի որ շահերի բախում կա։

Իսկ երբ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչի մասին է խոսքը` Ավեստիսյանը հայտնեց` Տաթևիկ Բարսեղյանն իր կինն է։

Նշենք, որ Բարսեղյանի թեկնածությունն առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ։

Արցախյան պատերազմի վերաբերյալ հարուցվել է 1580 քրեական գործ. դատախազություն

Բարսեղյանը 1992-ին է ծնվել, ավարտել է ԵՊՀ–ի արևելագիտության ֆակուլտետը։ 2012-ից աշխատում է Transparency International հակակոռուպցիոն կառույցում։

Մանր խուլիգաններ` լրտեսների փոխարեն, կամ ինչպես ԱԱԾ–ն վերածեցին ոստիկանական բաժանմունքի