ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Այսուհետ կորոնավիրուսի հետևանքով մահացածների պարագայում նույնպես դիահերձում կիրականացվի։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու փաթեթը։
Այն ընդունվեց 76 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նշենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր, և պարզ չէր` չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդությունը որքան է պահպանվում, նախկինում օրենքում փոփոխություն էր կատարվել և որոշվել էր կորոնավիրուսից մահացածներին չհերձել։
Սակայն վերջին 1 տարվա ընթացքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այն աստիճան է, որ դրանից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացմամբ։ Հենց այս պատճառով էլ որոշվեց հայաստանյան օրենքից հանել չհերձելու մասին դրույթը։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն նախորդ տարվա մարտի 31-ին ընդունել էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հերձում չկատարել։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը զգալի աճել է