Ժամանակավորապես կդադարեցվի Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի երթևեկությունը

Թունելում լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ են իրականացվելու։ Երթևեկությունը կդադարեցվի 12 ժամով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի երթևեկությունը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Չարենցի փողոցի և Գետառի հատման ստորգետնյա թունելի 2 ուղղությունների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 6-ին-ին՝ ժամը 08:00-20:00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ–ն հայտնվել է մեքենաների «գերության» մեջ. մարդիկ կրակն են ընկել իրենց ապրանքի ձեռքը

Քաղաքապետարանը ներողություն է խնդրում ժամանակավոր անհարմարության համար։

Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ