«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ԱԺ պատգամավորի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հունիսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

2600 թեկնածու 2,5 մլն ընտրողի համար, կամ ովքեր են ուզում պատգամավոր դառնալ Հայաստանում

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– նշված է ԱԺ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ մամուլում առկա տեղեկություններով` հարազատ կուսակցությունն Ատովմյանին խոստացել է վերադարձնել իրավապահ համակարգ կամ նշանակել Արարատի փոխմարզպետ։

«Ախմախ մարդու հետ ինձ մի համեմատեք». Գալուստ Սահակյանը` Հովիկ Աղազարյանի մասին

Ատոմյանը ծնվել է Արարատի մարզի Դվին գյուղում, հուլիսի 6-ին կդառնա 35 տարեկան:

Ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2017թ.–ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան: 

2012-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: Արդարադատության կապիտան է, արդարադատության առաջին դասի խորհրդական:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Նշենք, որ հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակում Ատոմյանի անունը չկա։

ԱԺ մեծամասնությունը մերժեց իմքայլական պատգամավորի կնոջ թեկնածությունը