Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 ավտոմեքենա, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Հայաստանի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»

Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, ինչպես նաև՝  պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

ԱԻ նախարարի պաշտոնակատարի հանձնարարությամբ՝ այսօր հանրապետության ամբողջ տարածքում ուժեղացած ծառայություն կիրականացնեն նաև ԱԻՆ ծառայությունները։

Հիշեցնենք, որ ուսումնական տարին 12-րդ դասարանների համար ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Ներողամտություն չի լինելու. ՃՈ–ն հունիսի 4–ին ուժեղացված ծառայություն է իրականացնելու