ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրները 2021 թվականի կեսերից կանցնեն դեղերի շուկայի գրանցման ընդհանուր համակարգի: Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն:
Նրա խոսքով` Ռուսաստանն արդեն անցել է վերազգային կարգավորման, իսկ այս տարվա երկրորդ կեսին նրա օրինակին կհետևեն նաև ԵԱՏՄ մյուս երկրներ:
«Մենք ստեղծում ենք վերպետական կարգավորում դեղարտադրության բոլոր փուլերում ՝ սկսած նախակլինիկական և կլինիկական փորձարկումներից, փորձաքննությունից, փաստաթղթերի ձևավորումից մինչև գրանցում», - ասել է Նազարենկոն։
Նոր կարգավորման շնորհիվ դեղերի որակը շատ ավելի խիստ կգնահատվի, ինչը նշանակում է վաճառքի նոր շուկաների հնարավորություն: Այդ նպատակով կկազմվի միասնական կառավարման փաստաթուղթ` հիմնված եվրոպական ստանդարտների վրա: Դա կդյուրացնի դեղերի արտահանումը ԵԱՏՄ-ից դուրս:
ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համար պայմաններ ստեղծելը շատ կարևոր է․ Փաշինյան
Դեղորայքի վերազգային գրանցմանն անցումը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը, հետևաբար ԵԱՏՄ երկրները ստիպված պետք է լինեն վերանայել և վերջնական տեսքի բերել իրենց ազգային օրենսդրական նորմերը։