«Ձեզ համար եմ պատվաստվել, որ ձեզ չվարակեմ». Գալուստ Սահակյանն ընտրել է «Սպուտնիկ V»-ն

Գալուստ Սահակյանը պատվաստումից հետո իրեն լավ է զգացել, քանի որ վճռական է տրամադրված եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Covid-19-ի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։

«Ախմախ մարդու հետ ինձ մի համեմատեք». Գալուստ Սահակյանը` Հովիկ Աղազարյանի մասին

«Ձեզ համար եմ պատվաստվել, որ ձեզ չվարակեմ», – կատակեց Սահակյանը` դիմելով Sputnik Արմենիայի թղթակցին։

Նա վստահեցրեց, որ իրեն լավ է զգացել պատվաստումից հետո։

«Էն, որ ասում էին` 3-4 օր պետք է անցնի, գուցե վատ զգամ, չի եղել։ Ես ինձ լավ եմ զգացել։ Դա մարդու կամքից էլ է կախված, ես վճռական եմ տրամադրված եղել», – ասաց Սահակյանը։

Նշենք, որ ՀՀԿ–ն մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքով։ Գալուստ Սահակյանը, սակայն, չի ցանկացել ընդգրկվել նախընտրական ցուցակում։