Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+

Նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները, ըստ Զեյնալյանի, թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել զինվորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները, ըստ Զեյնալյանի, թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել զինվորներին:

Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով իրավապաշտպանը խնդրում է տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ իր հետ՝ ներկայացնելով համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ:

Հայ գերիներին պահել էին ապակյա խցում. ՄԻՊ-ն արձանագրում է մարդու իրավունքների խախտումները

Նշված են նաև հեռախոսահամարներ՝ + 374 94 907002 (Սիրանուշ Սահակյան), + 374 91 193526 (Արտակ Զեյնալյան)։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմում հրադադար հաստատվելուց հետո հայկական կողմին է վերադարձվել 73 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։