460 մլն դրամ կծախսվի միայն քվեաթերթիկների տպագրության համար. Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ մոտավորապես 70 մլն հատ քվեաթերթիկ է տպագրվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին շուրջ 460 մլն դրամ է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրության համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Փորձ է արվում տապալել արտահերթ ընտրությունները․ Վարդևանյան

«Մեզ հատկացվող գումարի հիմնական մասը`80 տոկոսը, ծախսվում է որպես աշխատավարձ` տեղամասային հանձնաժողովների անդամների և մյուսների։ Բացի այդ, մոտավորապես 70 մլն հատ քվեաթերթիկ է տպագրվելու»,–ասաց Մուկուչյանը։
Նա վստահեցրեց` ընտրությունների ավարտից հետո հաշվետվություն կներկայացնեն։

Դատախազությունը ընտրական 5 իրավախախտումների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։