Վեհափառի աջակցությամբ հաստատվեց Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը

Ամենայն հայոց կաթողիկոսի աջակցությամբ Գորիսի զինվորական պանթեոնում նաև մատուռ կկառուցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ստորագրությամբ Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը հաստատվեց։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։

«Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցապատման նախագծին` վեհափառն իր աջակցությունը հայտնեց նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- նշված է գրառման մեջ։

Գորիսի զինվորական պանթեոն այցելության ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթել է զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։

Վեհափառի հանդիսապետությամբ այսօր նաև հանրապետական մաղթանքի արարողություն է կատարվել Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նշենք, որ Սյունիքից հետո վեհափառը ճանապարհվելու է Արցախ։

Հավատում ենք, որ ժողովուրդն ուժ կգտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից. Գարեգին Բ