Տեսակամուրջ «Եվրասիական տնտեսական միություն` ինտեգրման հաջողությունները և մարտահրավերները»

Sputnik

Հունիսի 4-ին, ժամը 14:30-ին, Սանկտ Պետերբուրգում՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողով-2021-ի շրջանակներում, Sputnik լրատվական գործակալության հարթակում տեղի կունենա Սանկտ Պետերբուրգ-Բիշքեկ – Երևան – Մինսկ – Նուր – Սուլթան առցանց տեսակամուրջ` ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինայի մասնակցությամբ:

Հանձնաժողովի ներկայացուցիչը կպատմի ՊՄՏՀ-2021-ի ԵՏՀ` «Եվրասիական տնտեսական միություն` ինտեգրման հաջողությունները և մարտահրավերները, զարգացման նոր ձևաչափեր» առանցքային նստաշրջանի արդյունքների մասին, ինչպես նաև կպատասխանի լրագրողների հարցերին:

Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Տելեգրամ–ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ։