ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Արտակարգ դեպք է գրանցվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 31-ին, ժամը 11:45-ի սահմաններում Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ տրակտորը գլորվել է ձորը։
Պատահարի հետևանքով տրակտորի 51-ամյա վարորդ Արտեմ Փայտյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Բերդ» բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով»։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։