Շիրակի ձորերից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Ահազանգից հետո մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։ 47 տարեկան տղամարդու դին ձորից դուրս են բերել փրկարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Շիրակի մարզում` Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում, տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Հունիսի 3-ին`ժամը 13:10-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի կենտրոնում սպանված տղամարդը 50 տարեկան է. քրգործ է հարուցվել 2 հոդվածով

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել Ա․ Ի․-ի (ծնված 1974 թ․) դին:

ՃՏՊ Վանաձոր քաղաքի սկզբնամասում. հոսպիտալացվածների մեջ երկու երեխա կա