Շենգավիթի մի շարք փողոցներում պետք է փակ պահել պատուհանները․ քաղաքապետարանը զգուշացնում է

Փողոցների հաջորդականության մասին տեղեկությունները պարբերաբար կթարմացվեն, շրջանում աշխատանքները շարունակվելու են նաև առաջիկա մի քանի օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի քանի փողոցներում այսօր երեկոյից պետք է մի քանի ժամով փակ պահել պատուհանները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Շենգավիթում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։

Այսօր երեկոյան աշխատանքներ են իրականցվելու Նժդեհի հրապարակում, Նժդեհի, Մանթաշյան և Եղբայրության փողոցներում։

Շենգավիթի մի շարք փողոցներում պետք է փակ պահել պատուհանները․ քաղաքապետարանը զգուշացնում է

«Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ

Շրջանում աշխատանքները կտևեն 5 օր։ Փողոցների հաջորդականության մասին պարբերաբար տեղեկություններ կտրամադրվեն։

Երևանի իշխանությունը 211 նոր ավտոբուս կգնի․ քաղաքապետ