ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Բրիտանացի փոփ երգիչ Ռոբի Ուիլյամսի կինը՝ ամերիկացի դերասանուհի Աիդա Ֆիլդը, սափրել է ամուսնու գլուխը:
Instagram-ում հրապարակված կադրերում երևում է, որ 42-ամյա Ֆիլդը էլեկտրական սափրիչով խուզում է 47-ամյա երգչի մազերը։
Ինչպես ավելի փարթամ մազեր ունենալ․ մասնագետների խորհուրդները
«Երբ գործը հասնում է նրա մազերին, կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ։ Արդյունքում մենք ոչինչ չթողեցինք», - տեսագրությանը կից գրել է Ֆիլդը։
Երկրպագուները սկսել են քննարկել Ուիլյամսի արտաքինը և նշել, որ նա 20 տարով ջահելացել է։
«Կլեոպատրա՞», թե՞ «ֆոտոշոփ». Գոհար Ավետիսյանի նոր կերպարն անտարբեր չի թողել երկրպագուներին
«Կարծես 90-ականների Ռոբին լինի», «Աստված իմ, ի՜նչ անակնկալ էր», «Նրան շատ է սազում», «Այսպես շատ ավելի լավ է»,– գրել են նրանք մեկնաբանություններում։
Աչքիս մի երևա. փոքրիկը սարսափել է հոր նոր սանրվածքից. տեսանյութ