Ո՞վ է Հայկ Սարգսյանի նշանածը․ մանրամասներ

Զույգը որոշել է հարսանիքը հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել, ըստ տեղեկությունների՝ հունիսի 15-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն ավելի հայտնի է որպես «Շիշ բռնող», օրեր առաջ նշանվել է Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհու՝ Օլյա Հայրապետյանի հետ։ Նշվում է, որ զույգը տևական ժամանակ է, ինչ ընկերություն էր անում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ամուսնացել է

«Բավականին շքեղ նշանադրություն են արել Երևանի ռեստորաններից մեկում, բայց Հայկը կամեցել է դա հնարավորինս գաղտնի պահել՝ նկարներ չհրապարակել, որ այս լարված իրավիճակում ավելորդ աղմուկ չբարձրանա»,-գրում է կայքը։

Նշվում է, որ զույգը որոշել է հարսանիքը հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել, ըստ տեղեկությունների՝ հունիսի 15-ին:

Հիշեցնենք՝ երեկ մամուլում և սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ Սարգսյանը նշանվել է։ Օլյան Instagram-ի իր էջում տեսանյութեր էր հրապարակել նշանադրության արարողությունից, որոնցում, սակայն, միայնակ էր։ Մամուլում հրապարակումներից հետո աղջիկն իր էջից հեռացրել է ամեն ինչ։