ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Կոսովոյում բարձր են գնահատել հայկական զորախմբի արհեստավարժությունը վարժանքների ժամանակ
© Photo : official site of the MoD of RA
Վարժանքներին մասնակցել են նաև Հունաստանի և Խորվաթիայի զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել վարժանքների արդյունքները, հայկական զորախմբի արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը:
Կոսովոյում բարձր են գնահատել հայկական զորախմբի արհեստավարժությունը վարժանքների ժամանակ
© Photo : official site of the MoD of RA
Նշենք, որ այս տարվա մարտի 3–ին Կոսովոյում հայ խաղաղապահներին նոր մասնաշենք է հանձնվել։
Կոսովոյում բարձր են գնահատել հայկական զորախմբի արհեստավարժությունը վարժանքների ժամանակ
© Photo : official site of the MoD of RA