Կառավարությունը ժամանակավորապես արգելեց անմշակ կաշվի ու մորթու արտահանումը ՀՀ–ից

Էկոնոմիկայի նախարարությունն իր այս առաջարկը մեկնաբանում է կաշվի տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովելու անհրաժեշտությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վեց ամսով արգելել Հայաստանից անմշակ կաշվի ու մորթու արտահանումը։
Որքան պարգևավճար են ստացել պետական աշխատողները. Ջանջուղազյանը թվեր հրապարակեց
Մասնավորապես արգելվում է խոշոր եղջերավոր անասունների, այդ թվում` գոմեշի, ձիերի, ոչխարների, գառների ցանկացած տեսակի չմշակված մորթերի (մազածածկույթով կամ առանց մազածածկույթի) արտահանումը։
Արգելքը չի տարածվում միայն ժամանակավոր ներմուծման, մաքսային տարածքում վերամշակման ու հետագայում արտահանման կամ վերաներմուծման դեպքերի վրա:
Էկոնոմիկայի նախարարությանն իր այս առաջարկը մեկնաբանում է կաշվի տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովելու անհրաժեշտությամբ։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանում կաշվի վերամշակմամբ զբաղվող ընկերություններն այսօր ունեն կաշվի հումքի պահանջարկ, ինչի հետևանքով իրենց արտադրական հնարավորություններն ամբողջ հզորությամբ չեն օգտագործում։
«Արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով»,– ասված է նախարարության հաշվարկներում։
Ճգնաժամային տարվա բյուջեն 89 %-ով ապահովել են ՀՀ հարկատուները
Բացի այդ, ըստ նախագծի հեղինակների` կստեղծվի 300-350 նոր աշխատատեղ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 50.9 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ` մոտ 259.6 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։ Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան ու Իրանը։
Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում
Արտահանվել է նաև մոտ 0.8 հազ. հատ ոչխարի ու գառան մորթի` 3.3 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։ Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը և Իտալիան:
2020 թվականին ՀՀ–ում կաշվի արտադրությամբ զբաղվել է 39 ընկերություն, արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ։
Աբսուրդ է, որ խոշոր ընկերությունների աշխատուժի 70%-ն ի սկզբանե ձևակերպված չլիներ. Մակարյան