Ինչո՞ւ ԱԳՆ ոչ մի փոխնախարար ներկա չէ կառավարության նիստին. պարզաբանում

Ավելի վաղ ազատման դիմում էր գրել արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալաչյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Արտաքին գործերի չորս փոխնախարարները ներկա չեն կառավարության այսօրվա նիստին։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատեցին ԱԳՆ լրատվության վարչությունից։

Ո՞րը կլիներ Արա Այվազյանի ճիշտ քայլը. Ղազարյանը` ԱԳՆ–ում ստեղծված ճգնաժամի մասին

«Չորս փոխնախարարներից երկուսը հանդիպման են, երկուսը՝ գործուղման», – մանրամասնեցին ԱԳՆ–ից։

Փոխնախարարների հրաժարականների մասին լուրը ԱԳՆ–ից չհաստատեցին։

Ավելի վաղ ազատման դիմումներ էին գրել ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը, արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարության այսօրվա նիստում ԱԳ փոխնախարարները ներկա չեն, քանի որ ազատման դիմումներ են ներկայացրել։