ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին նա գրառում է կատարել Twitter–ի իր միկրոբլոգում:
Շմիդտը նշել է, որ սա նրանց առաջին հանդիպումն է:
«Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց կողմից շարունակվող ջանքերին ու հանձնառությանը»,- ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ արցախյան 44–օրյա պատերազմի օրերին և դրանից հետո աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կառույցներ կոչ էին անում արցախյան խնդրի կարգավորումը տեղափոխել ԵԱՀԿ ՄԽ–ի ձևաչափ։
Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի առաջարկը միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ