Հայտնի է` քանի մարդ է տուժել Թեհրանում գրանցված խոշոր հրդեհից

Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ կհարուցվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Թեհրանի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Հրդեհ` «Երևան պանդոկում». կրակը տարածվել է վերևի հարկի ավտոպահեստամասերի խանութում

Նշվում է, որ Թեհրանի արտակարգ իրավիճակների նախարար Պեյման Սաբերիանի տվյալներով՝ տուժածներից չորսը հոսպիտալացվել են, յոթը տեղում են բուժօգնություն ստացել:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր երեկ: Նավթավերամշակման գործարանի հանրային կապերի ղեկավար Շաքեր Հաֆային բացառել է սաբոտաժի հավանականությունը: Նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ կհարուցվի։

Թյուրիմացությո՞ւն է եղել. նախարարը Մասիսի աղբավայրի հրդեհի հարցով քննություն է նշանակել