Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը և վաճառքը կթույլատրվի. օրենքն ընդունվեց

Այսուհետ Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի- Sputnik. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը:  68 պատգամավոր կողմ քվեարկվեցին  «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

Այսուհետ Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ:

Շտապ քննարկում եք. ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտադրական կանեփի վերաբերյալ օրինագիծը

Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 4–ի իր նիստում հաստատեց 2021թ–ի «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը»։ Դրանով նաև նախատեսված էր արտադրական կանեփի աճեցման թույլտվություն, որը կմեղմեր կորոնավիրուսի և պատերազմի բերած տնտեսական հետևանքները։

Այն մասին, որ Հայաստանում կանեփի բիզնեսով զբաղվելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել պոտենցիալ ֆերմերների շրջանում, դեռևս ամիսներ առաջ Sputnik Արմենիային հայտնել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Կանեփի շրջանառությունը տարեցտարի մեծ թափ է ստանում համաշխարհային շուկայում։ Այսպես` ԵՄ երկրներում  կանեփի սերմի պահանջարկը 2013 թվականին կազմել է 18 000 տոննա, 2015 թվականին` 21 000 տոննա, ընդ որում, 1 տոննա սերմի արժեքը 2008 թվականին կազմել է 1000 եվրո, իսկ 2015 թվականին այն կրկնապատկվել է` դառնալով 2000 եվրո:

Անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որ բացառվի կանեփի հանցավոր շրջանառությունը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով` տեխնիկական կանեփի համաշխարհային առաջատարներն են Հյուսիսային Կորեան, որտեղ ցանքատարածությունները կազմում են ընդհանուր 20 511 հա, Ֆրանսիան` 12 081 հա, Չինաստանը` 12 821 հա, Չիլին` 6 428 հա: