Անտառային փողոցի հրդեհը մեկուսացված է. փոխգնդապետը մանրամասներ է հայտնում

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են բարդ տեղանքում, դիրքը նպաստել է հրդեհի արագ տարածմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Երևանի Անտառային փողոցում բռնկված հրդեհն արդեն մեկուսացված է, հիմա աշխատանքներ են իրականացվում մարման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում դեպքի վայրից հայտնել է փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը։

Անտառային փողոցի հրդեհը մեկուսացված է. փոխգնդապետը մանրամասներ է հայտնում

Աշխատանքներն իրականացվում են բարդ տեղանքում։

Նրա խոսքով` այրվել է մոտ 200 քառակուսի մետր տանիք ու մանսարդային շինություն, շինության երկրորդ հարկ և մասնակի կողային շինություններ։

«Դիրքն ու տների դասավորությունը ակնհայտ առիթ է տվել, որ հրդեհի արագ զարգացում տեղի ունենա։ Աշխատանքները կազմակերպվել են մի քանի մարտական տեղամասերում»,- տեղեկացրել է փոխգնդապետը։

Անտառային փողոցի հրդեհը մեկուսացված է. փոխգնդապետը մանրամասներ է հայտնում

Նրա խոսքով՝ տուժածներ, բարեբախտաբար չկան։

Անտառային փողոցի հրդեհը մեկուսացված է. փոխգնդապետը մանրամասներ է հայտնում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինություններից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել հունիսի 3-ին` ժամը 16։15-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրդեհ «Երևան պանդոկում». կրակը տարածվել է վերևի հարկի ավտոպահեստամասերի խանութում