5 ամսում հավաքվել է 618.4 մլրդ դրամի հարկ, որից 68.6 միլիարդը վերադարձվել է հարկատուներին

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստում ներկայացրեց այս տարվա դրական տարբերությունները 2020 և 2019թ–ի ցուցանիշների նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. 2021թ–ի 5 ամիսների ընթացքում Հայաստանում հավաքագրված հարկերը կազմել են 618.4 մլն դրամ, որից 68.6 միլիարդը վերադարձվել է հարկատուներին տարբեր հարկատեսակների (ակցիզային հարկ, ԱԱՀ, հիփոթեքի դեպքում` եկամտահարկ) վերադարձի շրջանակներում։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` ներկայացնելով 2020 և 2019թ–ի ցուցանիշների նկատմամբ դրական տարբերությունները։

Որքան պարգևավճար են ստացել պետական աշխատողները. Ջանջուղազյանը թվեր հրապարակեց

«Մասնավորապես 94 մլրդ հավաքագրված եկամուտները 47.2 մլրդ–ով ավել են 2019թ–ի տվյալներից, 34.8 մլրդ դրամով ավել` 2020թ–ի տվյալներից»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Ինչ վերաբերում է վերադարձված գումարներին, ապա 2021–ի համեմատ 2019թ–ին հարկատուներին վերադարձված գումարները պակաս են եղել շուրջ 25 միլիարդով, 2020–ին` շուրջ 15 մլրդ դրամով։

«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել