Երևանում գործող «Ռենեսանս» ռեստորանի բակում տղամարդու են դանակահարել

Տեղեկություններ կան, որ վիճաբանություն-ծեծկռտուքին ավելի քան մեկ տասնյակ մարդ է մասնակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երեկ՝ հունիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Քիչ առաջ Աբովյան փողոցում կրակոցներ են հնչել. Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

Ժամը 23։50-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի բակում ծեծկռտուք է տեղի ունենում։

Մինչ ոստիկանները մեկնել են դեպքի վայր, ոստիկանությունը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ դանակահարված քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ։

Իրավապահները պարզել են` վիրավորը Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Ստեփանյանն է, որն այնուհետև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկների՝ նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հրդեհ` «Երևան պանդոկում». կրակը տարածվել է վերևի հարկի ավտոպահեստամասերի խանութում

Ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ միջադեպի ժամանակ ծեծկռտուքին ավելի քան 1 տասնյակ մարդ է մասնակցել։ Նրանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները պարզվում են։

Պարզվում է նաև՝ արդյո՞ք վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ հնչել են, թե ոչ, քանի որ նմանատիպ տեղեկություններ էլ են ստացվել։

Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ