Տղամարդ լինելը գործով է ապացուցվում, որ քաղաքացիներդ գերի չընկնեն. Արա Աբրահամյան

Աբրահամյանը ՀՀ ընտրող քաղաքացիներին խորհուրդ տվեց «իրենց երեխաների վրա չարիք չբերել» և ձայն չտալ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Միավորվելը չի ստացվում, որովհետև բոլորն իրենց լիդեր են համարում։ Այս կարծիքն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը խորհրդարանական ընտրություններում սատարում է Տիգրան Ուրիխանյանի «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը։

«Ես վարչապետ կամ պատգամավոր չեմ դառնալու». Արա Աբրահամյանը` ընտրությունների մասին

«Ես էլ ասում եմ` բոլորդ թագավորների թագավորն եք, բայց միասին աշխատեք։ Միավորվելը դա նույն շահի շուրջ համախմբվելն է»,–ասաց Աբրահամյանը` հավելելով, որ եթե մեր ժողովրդի մեջ վստահությունը վերականգնվի, շատ բանի կհասնենք։ Նրա խոսքով` բոլորը պետք է միանան և ամեն մեկն իր տեղն աշխատի։ «Եկեք ցույց տանք միացման բռունցքը, ոչ թե մարդկանց ասֆալտին փռելու բռունցքը»,–ասաց նա։

Անդրադառնալով տղամարդ լինելու Փաշինյանի խոսքին` Աբրահամյանն ասաց, որ տղամարդ լինելը գործով է ապացուցվում, որ քաղաքացիներդ գերի չընկնեն, մարդիկ լավ  ապրեն։

Նաիրա Զոհրաբյանն ու ևս 4 հանրային գործիչ «Ընտրությունների վերահսկման կոմիտե» են հիմնել

«Տղամարդկությունը ժամանակին որոշում կայացնելն է, մեր վարչապետը տղամարդկություն չունեցավ ժամանակի պատերազմը կանգնացնելու, և մենք այս իրավիճակն ունեցանք»,–ասում է Աբրահամյանը` հավելելով, որ «կրոլիկները» վախից են գոռում։

Նա ՀՀ ընտրող քաղաքացիներին խորհուրդ տվեց իրենց երեխաների վրա չարիք չբերել և ձայն չտալ Փաշինյանին։