«Սա չպետք է դառնա քաղաքական շահարկման առարկա». Ավանեսյանը` պարկերի մեջ դրված դիերի մասին

Անահիտ Ավանեսյանը հայտնեց` 50-ի չափ շատ վնասված մասունքներ կան, որոնք մի քանի փորձաքննություններից հետո անգամ հնարավոր չի եղել նույնականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունում է, որ զոհերի դիերն ու մասունքները պահվել են ոչ պատշաճ վիճակում, սակայն այս դեպքը չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա: Այս մասին նա ասաց Հայաստանի Հանրային հեռուսատընկերության հետ զրույցում։

Որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանը և աճյունները տեղափոխել. ԱՆ–ի պարզաբանումը

Ավելի վաղ հայտնել էինք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։

«Այո, դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել, սակայն կոնկրետ այդ կետի մասին է խոսքը։ Այո, սա մասնավոր, շատ վատ վիճակ է եղել, որը արժանի է ամենախիստ գնահատականին, բայց ընդհանրացնել և մեկ մասնավոր սխալը տարածել ամբողջ համակարգի վրա, պետք չէ»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` դիերի և մասունքների տեղափոխման գործընթաց է եղել, որի ընթացքում այդ մասնաճյուղի անփութության արդյունքում էլ նման իրավիճակ են ունեցել։ Ավանեսյանը նշում է` 1-2 անձի սխալը չի կարելի տարածել բոլոր դատաբժիշկների վրա։

Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհվածների աճյունների հանդեպ վերաբերմունքը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց` Հայաստանի բոլոր դիահերձարաններում կան պահպանված մասունքներ, դիեր, որոնց մի մասը նույնականացված են, ինչի մասին հայտնել են զինվորների ծնողներին։

«Ունենք դիեր, որոնց արդեն ԴՆԹ արվել են, բայց ծնողների բազայում նույնականացում չունենք։ Հարցն այն է, որ կան ծնողներ, որոնք հրաժարվում են անալիզ հանձնել։ Բացի այդ, 50-ի չափ շատ վնասված մասունքներ ունենք, որոնք մի քանի փորձաքննություններից հետո անգամ հնարավոր չի եղել նույնականացնել»,–ասում է Ավանեսյանը։

Մի շարք դիերի և մասունքների գաղտնի պահելու լուրերն Ավանեսյանը հերքեց։

Նոր դիերի մասին խոսք չկա. Աբովյանի դիահերձարանում ծառայողական քննություն է իրականացվելու

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: