Ռուս խաղաղապահները մարդասիրական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին

Շարունակվում է նաև բարեգործական հիմնադրամների անունից հասցեական մարդասիրական օգնության ցուցաբերումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունման կետը շարունակում է մարդկանց ընդունելությունը, գործում է նաև հումանիտար ու հոգեբանական օգնության տրամադրման, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման համար տեղեկությունների հավաքման թեժ գիծ։

Մեծ խնդիրներ կան. խաղաղապահներն օգնել են վերականգնել էլեկտրամատակարարումը Մարտունիում

«Ամեն օր մոտ 15 մարդ քաղաքացիների ընդունելության կետ է դիմում, այդ թվում՝ «թեժ գիծ» հեռախոսահամարով։ Ամենասուր խնդիրները կապված են անհետ կորածների որոնման, հրետակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնման, գույքի վերադարձի, ինչպես նաև ընտանիքի անդամներին ու տունը կորցրած մարդկանց հոգեբանական օգնություն տրամադրելու հետ», - նշած է հաղորդագրության մեջ:

Շարունակվում է նաև բարեգործական հիմնադրամների անունից հասցեական մարդասիրական օգնության ցուցաբերումը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։