ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Քիչ առաջ Երևանի Աբովյան փողոցում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Երևանի կենտրոնում սպանվածը Դոն Պիպոյի մտերիմներից է
«Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։ Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով ում և որտեղ ուզում է, կրակում է։ Հիշեցնեմ Նիկոլի խոսքը. «Մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»»,– Facebook–ի իրէջում գրել է նա։
Դեպքը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։
Կինոթատրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կրակոցի ձայներ չեն լսել, ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ խլացուցիչով են կրակել։
Shamshyan.com–ը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։