Մարդասպանը վրիպե՞լ է. Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության նոր վարկածը

Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Թիրախում ոչ թե սպանվածն է եղել, այլ Քյավառցի Ռաֆոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Աբովյան փողոցում սպանված տղամարդը ռուսաստանցի գործարար Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց իրավապահ համակարգի աղբյուրը։

Ի՞նչ էր կատարվում Աբովյան փողոցում սպանությունից հետո. տեսանյութ

Ինչպես արդեն հայտնել էինք, սպանվածի անունը Հովո է, որը Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում:

Մարդասպանը վրիպե՞լ է. Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության նոր վարկածը

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտոմեքենայում է եղել Ռաֆայել Մարդոյանը, որն այս պահին ոստիկանությունում է։