Թեհրանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների բրիգադներ։ Սոցցանցերում արդեն կադրեր են տարածվում դեպքի վայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հրդեհ է բռնկվել Թեհրանի նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում։ Տեղեկությունը հաղորդում է Mehr գործակալությունը:

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների բրիգադներ։

Թեհրանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Համացանցում արդեն կադրեր են հայտնվել հրդեհի վայրից։ Երևում է, թե ինչպես է գործարանից թանձր ծուխ է բարձրանում: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

​Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռ չի նշվում, սակայն ընկերության ներկայացուցիչները բացառել են սաբոտաժի հավանականությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը բռնկվել է Իրանի ռազմածովային ուժերի խոշորագույն նավում՝ երկրի հարավային մասի ջրերում, կրակը մարել չի հաջողվել, և նավը խորտակվել է:

Արդեն 9 օր է` փրկարարներին չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրի հրդեհը. տեսանյութ