ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik.Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, կմասնակցի «GLEX» տիեզերքի ուսումնասիրման գլոբալ համաժողովին:
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Չոբանյանը, համաժողովը տեղի կունենա հունիսի 14-18-ը Սանկտ Պետերբուրգում:
Հայկական պատվիրակությունը կհանդիպի տիեզերական տեխնոլոգիաների մի շարք միջազգային ձեռնարկությունների, այդ թվում՝ «Ռոսկոսմոս» կորպորացիայի ներկայացուցիչների հետ, որը հանդես է գալիս որպես կոնֆերանսի կաազմակերպիչ և հրավիրող կողմ:
Չոբանյանի խոսքով՝ դրանից հետո հնարավոր կլինի որոշակիություն հաղորդել սեփական արբանյակների մշակումներին։
«Սա ռազմավարական խնդիր է մեզ համար, և դրա իրականացման համար մենք պետք է պատրաստ լինենք մեծ քանակությամբ հետազոտական աշխատանքներ և ֆինանսական ներդրումներ կատարել։ Պատերազմը դաս եղավ մեզ համար, և նման ծրագրերը պետք է իրականացնել շատ ավելի արագ, քան նախկինում»,- ասաց Չոբանյանը։
Նշենք, որ Հայաստանում արբանյակների մշակմամբ զբաղվող ընկերություններն ազատված են ԱԱՀ-ից: