«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել

Գազի ներմուծման գործող պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2021թ–ի հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայից» գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել։

Ինչպես վարվել աշխատավարձի հետ, եթե գներն աճում են, կամ «մեռած» օրենքի մասին

«Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն, սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների փոփոխության հստակ ընթացակարգ կա` կա՛մ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կա՛մ պետք է լինի սակագնի վերանայման հայտ: Հայտի ուսումնասիրության համար օրենքով նախատեսված է առնվազն 80 աշխատանքային օր: Քննարկման ավարտից հետո սահմանված սակագներն էլ ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Այս պահին սակագնի վերանայման հայտ չունենք»,- ասաց Բաղրամյանը:

Ինչով է պայմանավորված սննդամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը

ՀԾԿՀ նախագահը նաև հիշեցրեց, որ ռուսական կողմի հետ գազի ներմուծման գործող պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2021թ–ի հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր:

Որքան է թանկացել կյանքը Հայաստանում վերջին 1 տարում

Նշենք, որ 2019թ․-ի հունվարի 1-ից Հայաստանը հազար խորանարդ մետր ռուսական գազը ստանում է 165 դոլար սակագնով՝ նախկին 150-ի փոխարեն։

2022թ–ին գնաճն ավելի ցածր կլինի, քան այս տարի. ԿԲ նախագահ