ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում նման լարվածություն երբեք չի եղել։
Նա TRT Haber հեռուստաալիքի եթերում ասել է, որ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ մտադիր է քննարկել այդ լարվածության պատճառները:
«Ես կհարցնեմ՝ ինչու են մեր հարաբերություններն այդքան լարված դարձել», - ասել է Էրդողանը և ավելացրել` Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններում նման լարվածություն չի եղել ո՛չ Դոնալդ Թրամփի, ո՛չ դեմոկրատական կուսակցությունից նախագահ ընտրված մյուս ղեկավարների օրոք:
Էրդողանը հունիսի 15-ին կմեկնի Բաքու
«Նա, ով փորձում է ճնշում գործադրել մեզ վրա, կկորցնի մեր բարեկամությունը, մենք ինչ-որ գյուղ չենք, մենք Թուրքիայի Հանրապետությունն ենք», - ամփոփել է Էրդողանը։
Էրդողանի ու Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Անկարան Մոսկվային բացատրել է` ինչու է զենք վաճառել Ուկրաինային