Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում ռուս գործընկերոջ հետ կհանդիպի

Հանդիպման արդյունքում համագործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` հավելելով, որ Արթուր Դավթյանը կմասնակցի հունիսի 2-ից 5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։

Դատախազությունը ընտրական 5 իրավախախտումների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում

«Արթուր Դավթյանը կմասնակցի համաժողովի շրջանակներում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը։ Դրան մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: Բացի այդ, հանդիպման արդյունքում կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր։