Յուրաքանչյուրին գնահատել յուրովի․ Թաթոյանը միջոցառում է կազմակերպել Բուսաբանական այգում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երեխաների հետ ամենատարբեր հարցեր է քննարկել և խորհուրդներ տվել նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Երեխաների պաշտպանության միջազգային օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բուսաբանական այգում հանդիպել է հանրակրթական ու հատուկ դպրոցների սաների, Արցախից տեղահանված երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։

Յուրաքանչյուրին գնահատել յուրովի․ Թաթոյանը միջոցառում է կազմակերպել Բուսաբանական այգում

Հաղորդագրության համաձայն` պաշտպանը երեխաների հետ քննարկել է ամենատարբեր հարցեր՝ սկսած ներառական կրթության կարևորությունից մինչև համացանցային անվտանգություն:

Երեխաներին խորհուրդ է տվել ամենակարևորը լավ սովորել, այդ թվում՝ օտար լեզուներ, լինել իրազեկված ինչպես սեփական իրավունքների, այնպես էլ պարտականությունների վերաբերյալ: Այդ նպատակով ևս մեկ անգամ հիշեցրել է ՄԻՊ–ին դիմելու իրենց իրավունքի մասին:

Յուրաքանչյուրին գնահատել յուրովի․ Թաթոյանը միջոցառում է կազմակերպել Բուսաբանական այգում

«Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ յուրաքանչյուր երեխայի կարողություն պետք է գնահատել յուրովի՝ խթանելով նրանց ինքնուրույն կյանք վարելը: Պետությունը պետք է ներդնի ամեն ջանք՝ երաշխավորելու իրական հնարավորություններ բոլոր երեխաների համար սեփական ուժերով հաջողությունների հասնելու նպատակով», - նշել է Թաթոյանը։

Ինչպես վարվել դեռահասների հետ, որոնք պատերազմ են տեսել. խորհուրդներ մասնագետից

Յուրաքանչյուրին գնահատել յուրովի․ Թաթոյանը միջոցառում է կազմակերպել Բուսաբանական այգում

Լսողության առանձնահատկություններ ունեցող երեխաները մասնակիցների համար մնջախաղի միջոցով փոխանցել են ուղերձներ այն մասին, որ հաշմանդամությունը հասարակությունում լիարժեք ինտեգրման, ինչպես նաև սեփական կարողություններն ամենատարբեր ոլորտներում բացահայտելու ու զարգացման խոչընդոտ չի կարող լինել: Մնջախաղից հետո «Փոփոխությունների թատրոնի» դերասաններն ինտերակտիվ խաղի միջոցով երեխաներին իրազեկել են առողջ ապրելակերպի սկզբունքների մասին:

ՀՀ նախագահը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների ու արցախցի երեխաներին. տեսանյութ