Մեծ խնդիրներ կան. խաղաղապահներն օգնել են վերականգնել էլեկտրամատակարարումը Մարտունիում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղ կյանքի վերականգնման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik.  Ռուս խաղաղապահները Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին մարդասիրական օգնության ակցիա են իրականացրել ԼՂՀ Մարտունու շրջանի շրջկենտրոնի վարչակազմում և երկու դպրոցներում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ակցիայի ընթացքում խաղաղապահները շրջանում վարչակազմի ներկայացուցիչներին են փոխանցել էլեկտրականության խափանումների հետ կապված անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներ։ 

«Այսօր ակցիա է իրականացվել, որի շրջանակում Մարտունու շրջանի վարչակազմին է տրամադրվել Մարտունիում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու համար, քանի որ մինչ այդ մեծ խնդիրներ են եղել։ Այսօր այդ խնդիրը կլուծվի», – հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։

Բացի այդ, շրջկենտրոնի դպրոցներ և մանկապարտեզներ կատարած այցի ընթացքում խաղաղապահները կրթական հաստատությունների բուժկաբինետներ են փոխանցել բժշկական պարագաներ և դեղորայք։

Ավելի քան 100 հայ ուխտավորներ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են