Վրաստանի առողջապահության նախարարը պատվաստումից հետո հիվանդացել է կորոնավիրուսով

Վերջին ժամանակաշրջանում Վրաստանում կորոնավիրուսով են վարակվել և՛ մեկ դեղաչափով, և՛ երկու դեղաչափով պատվաստված անձինք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը։

ՌԴ–ն դիտարկում է Հայաստանին պատվաստանյութերով օգնելու հարցը. Լավրով

Տիկարաձեն մարտի 23–ին էր պատվաստվել «AstraZeneca» բրիտանա-շվեդական պատվաստանյութով:

Նա հեռուստալրագրողների ներկայությամբ պատվաստվել էր «Սաչխերե» բժշկական կենտրոնում։ Տիկարաձեն մի քանի տարի շարունակ եղել է այդ կենտրոնի տնօրենը։ Նախարարն իր արարքով ցանկացել է մոտիվացնել կլինիկայի բուժանձնակազմին։

Կայքի տվյալներով՝ նախարարը հասցրել է ստանալ պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին, երկրորդը պետք է ստանար հունիսին: Թեստի դրական պատասխանը ստանալուց հետո Տիկարաձեն և նրա հետ շփված մի քանի պաշտոնյաներ ինքնամեկուսացել են։

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին ժամանակաշրջանում Վրաստանում կորոնավիրուսով են վարակվել և՛ մեկ դեղաչափով, և՛ երկու դեղաչափով պատվաստված անձինք։

Նուբար Աֆեյանը միլիարդատեր Է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության շնորհիվ

Գամկրելիձեն կարծում է, որ պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելը նորմալ է, քանի որ պատվաստանյութն առաջին հերթին պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից և մահացու ելքից:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում ավելի քան 344 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը երկրում սկսվել է մարտի կեսերին։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է մինչև հունիսի վերջ գրանցվել Եվրոպայում