Ոստիկանությունում հայտնված մերկ տղամարդու տեսանյութը նոր չէ. Ֆիդանյան

Տղամարդն ինքն է մերկ վիճակում գնացել ոստիկանություն և փորձել է անհամաչափ գործողություններ կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ոստիկանության բաժանմունքներից մեկում մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութն արվել է նախորդ տարվա սեպտեմբերին։

«Խոշտանգման որևէ դեպք չկա։ Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել։ Եվ հենց այդ վիճակով էլ ինքը եկել էր ոստիկանություն։ Ինքը եկել էր և փորձում էր ոստիկանության բաժնում որոշակի անհամաչափ գործողություններ կատարել»,- ասաց Ֆիդանյանը։

Նրա խոսքով` չի բացառվում, որ հետագայում այլ երկրներից կադրեր ներկայացվեն իբր ՀՀ ոստիկանության որևէ բաժանմունքում տեղի ունեցող իրադարձություն։

Մերկ տղամարդը բարձրացել է Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին. լուսանկար

Հիշեցնենք` սոցցանցերում մի տեսանյութ է շրջանառվում, որում ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում ծաղրուծանակի են ենթարկում մի տղամարդու։ Ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել համացանցում շրջանառվող տեսանյութի դեպքով։ 

Պատերազմից հետո զենք–զինամթերքի ապօրինի շրջանառությունն աճի միտում ունի. Ֆիդանյան