«Դավաճան, մարդասպան»․ Փարիզի հայերը ցույց են կազմակերպել Փաշինյանի դեմ

Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են խոչընդոտել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյան ընթացքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Փարիզի հայերը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք վանկարկել են «Թուրք, դավաճան, մարդասպան» ու փորձել հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին։

«Հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ

Ֆրանսիայի ոստիկանության ներկայացուցիչները զսպել են ակցիայի ներկայացուցիչներին, Փաշինյանի ավտոշարասյունը կարողացել է դեսպանատուն մտնել։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։