«Նման ցավ գիշերն է լինում». Մյասնիկովն ասել է` որն է մահացու հիվանդության ախտանշանը

Հայտնի մասնագետը խորհուրդ է տվել այդ ախտանշանի առաջացման դեպքում անհապաղ դիմել բժիշկի` պարզելու ճիշտ ախտորոշումն ու ժամանակին բուժում ստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Գիշերային ժամերին մեջքի ցավը կարող է վկայել շերտավորվող աորտայի անևրիզմայի մահացու վտանգի մասին։ Այս մասին բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը հայտարարել է Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում։

Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին

«Շատ վատ ախտանշան է, երբ մեջքը ցավում է գիշերը։ Դեռ Հիպոկրատն էր ասում. եթե մեջքի ցավը չի անցնում գիշերը, դա կարող է կանխատեսվող վատ նշան լինել։ Պացիենտ ունեի, որի մեջքը գիշերը ցավում էր, և ոչ ոք այդ մասին չէր մտածում։ Եվ հետո նա մահացավ։ Պարզվեց` աորտայի շերտավորում է եղել», – ասում է բժիշկը։

Մյասնիկովը նաև օրինակ է բերել իր կյանքից, երբ ինքը նույն վիճակում է եղել, ու պարզվել է` դա գոտևորող հերպեսի նշան է։

«Մի անգամ «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդման ժամանակ ես ձգումներ էի անում և ցավ զգացի ուսիս շրջանում։ Եվ հաղորդման եթերում ասում եմ.

«Գիտեք` ամեն բան պատահում է. երբեք մեջքի ցավ չեմ ունեցել, իսկ հիմա ցավում է»։ Սպազմ է, քանի որ սեղմում ես` ցավում է։ Բայց չասացի, որ գիշերն է ցավում։ Իսկ հաջորդ օրը հերպեսի ցան ունեցա», –պատմում է բժիշկը։

Ինչպե՞ս ազատվել փորկապությունից. բժիշկների խորհուրդները

Մասնագետը խորհուրդ է տվել մեջքում ցավի առաջացման դեպքում անհապաղ դիմել բժիշկի` ճիշտ ախտորոշվելու և բուժում ստանալու համար։

Շերտավորվող աորտայի անևրիզման հիվանդություն է, որի դեպքում խոշորագույն անոթի ներքին շերտը շերտազատվում է արյան ճնշման տակ` կազմելով «կեղծ ելքեր»։ Աորտայի շերտավորումը տեղի է ունենում զարկերակի ներքին շերտում պատռվածքի միջոցով արնահոսության դեպքում։

Որքան ջուր պետք է խմել առողջությունը չխաթարելու համար. բժիշկի խորհուրդը