Ջանջուղազյանը բացատրեց` ինչու է ավելացել պետական պարտքը

Ազգային ժողովը քննարկում է 2020թ-ի պետական բյուջեի կատարողականը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը որոշ հետաքրքիր ցուցանիշներ է հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. 2020 թ-ին կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ծրագրերի վրա պետական բյուջեից ծախսվել է 75.3 մլրդ դրամ: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում Բյուջե-2020-ի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Բյուջեի կատարողականի բեմականացումը, կամ բոլորը մեղավոր են, բացի իրական պատասխանատուից

Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերն, ըստ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի ներկայացրած տվյալների, գրեթե կրկնակի են եղել՝ շուրջ 124 մլրդ դրամ:

«Այս ամենը, իհարկե, չէր կարող գին չունենալ: Գինը, ըստ էության, պետական պարտքի փոփոխությունն էր: Պետք է արձանագրել, որ մեզ հաջողվել է վճարել համեմատաբար համարժեք գին: 63.5 տոկոս է կազմել կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերականությունը, շուրջ 5 տոկոս է եղել պետական բյուջեի դեֆիցիտը, որը տրամաբանական է վերանայված հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում: Եվ այլընտրանք, քան պարտքի կանխատեսվածից ավելիի ներգրավումն էր այսպիսի հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու համար պարզապես չկար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Բյուջեից 7 մլն դրամ է հատկացվել ընտրությունների դիտորդ պատվիրակությունների համար

Պարտքի շնորհիվ, ըստ նրա, 2020թ-ին կառավարությանը հաջողվել է ապահովել կայունությունը: