«Ի՜նչ համով տղա է». Սիրուն Մինասը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

Սիրունի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարները։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ճանաչված պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի նախկին մասնակից Սիրուն Մինասը Instagram–ի իր էջում ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել՝ հուրախություն հետևորդների։

Կադրերում Սիրունի որդին` Գաբրիելն է հայրիկի հետ`տարբեր վայրերում լուսանկարված։

Նրա էջի հետևորդներին շատ են դուր եկել լուսանկարները։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

««Ի՜նչ համով տղա է», «Շնորհավոր տոնդ, հրաշք տղա», «Ոնց եմ ես ձեզ սիրում»»,– գրել են նրանք։

Ավելի վաղ Սիրուն Մինասը հրապարակել էր որդու մասնակցությամբ տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է երեխան ծովափին խաղում ավազի հետ։

«Ի՜նչ համովն է». Սիրուն Մինասն ամուսնու և որդու հետ հանգստանում է Եգիպտոսում. տեսանյութ

Նշենք, որ Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծննդից հետո արագ վերադարձավ բժշկական իր աշխատանքին, իսկ եթերում նրան դեռ չենք տեսնում։