Ես նման տեղեկատվություն չունեմ. փոխոստիկանապետը՝ «Շիշ բռնողին» վերագրվող լուրերի մասին

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Տեղեկությունները, թե «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն ավելի հայտնի է որպես «Շիշ բռնող», իրեն ենթակա բանդայի անդամների ձերբակալումից հետո գնացել է ոստիկանության բաժանմունք հաշիվներ պարզելու, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը հերքում է:

Ոստիկանությունում հայտնված մերկ տղամարդու տեսանյութը նոր չէ. Ֆիդանյան

Այդ մասին փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես նման տեղեկատվություն չունեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ եղել է ոստիկանության «սովորական գործողություն», որի արդյունքում մարդիկ են բերման ենթարկվել:

Մեկնաբանելով «Դոն Պիպո» անվանմամբ հայտնի քրեական հեղինակության եղբոր սպանությունը, Արա Ֆիդանյանը նշեց, որ ոստիկանության համար հանցավորության աճը հատկապես պատերազմից հետո կանխատեսելի էր:

«Հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները, ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության ծավալները, նաև բարդույթները, որ առաջացել են այդ նույն հետպատերազմյան շրջանում, ոստիկանությունը բազմաթիվ, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում»,- ասաց Ֆիդանյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 31–ին ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանության բաժին կան բերման ենթարկված անձիք։

Կեղծ տեղեկանք է ներկայացրել. Միհրան Պողոսյանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել

Մինչ այդ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձանց գետնին պառկեցնում։ Նշվում է, որ «Երևանում վարձու մարդասպանների բանդա են բացահայտել և ըստ իրենց տեղեկությունների՝ այն գործել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների ներքո, ով ավելի հայտնի է որպես «Շիշ բռնող»»։