Արտակարգ դեպք Երևանում. 46–ամյա քաղաքացի է ընկել Հրազդանի կիրճը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Երեկ` մայիսի 31-ին, արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում գտնվող ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հաղորդագրության համաձայն` փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Ա․ Հ․-ին (ծնված 1975 թ․), բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա աղջիկն ընկել է 11-րդ հարկից