Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին

Պետրովսկայան նշել է, որ ամենահաճախ հանդիպող պատճառը հոգեբանական խախտումներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik․ Քրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառ կարող են լինել ինչպես քրոնիկական հիվանդությունները, այնպես էլ այլ խնդիրներ։ Այդ մասին «Пятый канал»-ին պատմել է բժիշկ-թերապևտ Թինա Պետրովսկայան։

Մարդը կարող է բնածին դիմադրողականություն ունենալ COVID-ի նկատմամբ․ բժիշկ

Այսպես, քրոնիկական հոգնածության պատճառ կարող են հանդիսանալ վահանաձև գեղձի պաթոլոգիաները, ինչպես նաև օրգանիզմում վիտամինների պակասը։

Ալկոհոլի օգտագործումը, քնի և սննդային ռեժիմների խախտումը, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող են մշտական հոգնածություն առաջացնել։

Սակայն, նշել է Պետրովսկայան, ամենահաճախ հանդիպող պատճառը հոգեբանական խախտումներն են։

Քրոնիկական հոգնածության համախտանիշը հիվանդություն է, որը բնութագրվում է երկարատև, հանգստանալուց հետո չանհետացող հոգնածությամբ։

18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը